Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Դատախազական ներգործության արդյունքում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ՝ 0,03 հա մակերեսով հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ Ընդհանուր առմամբ՝ այգում 8 անձի տրամադրված 10 հողատարածք՝ 5234,48 քմ ընդհանուր մակերեսով, արդեն վերադարձվել է համայնքին, իսկ ևս 10 հողատարածքի վերադարձի աշխատանքները շարունակվում են։

«Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում՝ Սիսականի փողոց 2/1 հասցեում գտնվող՝ 0,03 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,03 հա մակերեսով, 563 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:

Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28-ի» անվան զբոսայգին զբաղեցնում է 9595.68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են 17 անձի:

Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 8 անձի տրամադրված 5234,48 քմ մակերեսով 10 հողատարածք: Դրանք են՝

1.     0,03 հա մակերեսով հողատարածքը,

2.    0,03 հա մակերեսով հողատարածքը,

3.    0,05308 հա մակերեսով հողամասը,

4.    0,0450 հա մակերեսով հողամասը,

5.    0,05 հա մակերեսով հողամասը,

6.   0,0451 հա մակերեսով հողամասը,

7.    0,08 հա մակերեսով հողամասը,

8.   0,02 հա մակերեսով հողամասը,

9.   0,0402 հա մակերեսով հողամասը,

10. 0,13 հա մակերեսով հողամասը:

9 անձի տրամադրված 10 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։