Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Հասարակություն
13.09.2026 | 18:14
Սեպտեմբերի 14-ին՝ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը։ Գիտաժողովը կանցկացվի աստղադիտարանի 80-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են աստղադիտարանից։
«Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը կարևոր հոբելյան է ոչ միայն աստղադիտարանի, այլև Հայաստանի աստղագիտության պատմության համար։ Ութ տասնամյակ շարունակ աստղադիտարանը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում և աշխարհում աստղագիտության զարգացման գործում՝ ձևավորելով գիտական հարուստ ժառանգություն և միջազգային ճանաչում ունեցող հետազոտական ավանդույթներ»,- նշված է աստղադիտարանի տարածած հաղորդագրությունում։

