Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը

Լուրեր

05.11.2026 | 11:33
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիան աջակցել է ռուս և ուզբեկ գործարար Ալիշեր Ուսմանովին Եվրամիության պատժամիջոցների ցանկից հանելուն, ուրբաթ՝ սեպտեմբերի 11-ին, հայտնել են DW-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ այս հարցը դարձել է այն պատճառներից մեկը, որի հետևանքով ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 11-ին կրկին չեն կարողացել համաձայնության գալ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման պատճառով Ռուսաստանի նկատմամբ գործող սահմանափակումները երկարաձգելու շուրջ։

Ինչպես DW-ի Բրյուսելի թղթակցին հայտնել է ԵՄ դիվանագետը՝ անանունության պայմանով, երկրների միջև խորհրդակցությունները կշարունակվեն։ Դեսպանների հաջորդ հանդիպումը, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմի ներկայիս ժամկետի ավարտից մեկ օր առաջ։

DW-ի՝ Բրյուսելում ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ վեճի հիմնական առարկան շարունակում է մնալ Սլովակիայի պահանջը՝ պատժամիջոցների ցանկից հանել Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին։ Նրանց տեղեկություններով՝ Ուսմանովի հարցում այժմ նույն դիրքորոշումն է որդեգրել նաև Ֆրանսիան։

Հիշեցնենք՝ ԵՄ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի վարման հետ կապվող Ռուսաստանի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումները վերանայվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Եվրամիությունն առաջարկել էր այդ ժամանակահատվածը երկարաձգել առնվազն մինչև մեկ տարի, սակայն Սլովակիան դեմ է նման նախաձեռնությանը։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը, ինչպես համարվում է, պրոռուսական հայացքներ ունի, նույնպես պահանջում է չեղարկել Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Ալիշեր Ուսմանովը Ուզբեկստանում ծնված ռուս միլիարդատեր է, որի բիզնեսը կապված է մետալուրգիայի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների հետ։ Նրան համարում են Կրեմլին մոտ կանգնած գործարար, սակայն ինքը՝ Ուսմանովը, հերքում է դա։

Մի քանի օր առաջ մեկ այլ ռուս գործարար՝ Ռոման Աբրամովիչը, երրորդ անգամ պարտվեց ԵՄ դատարանում։ Նա փորձում էր չեղարկել իր նկատմամբ սահմանված սահմանափակումները և Եվրամիությունից փոխհատուցում ստանալ իրեն պատճառված ոչ նյութական վնասի համար։