Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար

Լուրեր

05.11.2026 | 11:33
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը դիվանագետ Ջոել Լիոնին նշանակել է Թուրքիայում գործերի ժամանակավոր հավատարմատար՝ Անկարա ուղարկելով ավագ դեսպանի, ինչն առաջին նշանակումն է 2023 թվականի վերջին երկրից իսրայելցի դիվանագետների հեռանալուց ի վեր: Այս մասին հաղորդում է կառավարամետ Türkiye Today-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, գրում է Turkish Minute-ը։

Չորեքշաբթի Լիոնն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։ Պաշտոնյան ասել է, որ Իսրայելի դեսպանատունը երբեք պաշտոնապես չի փակվել, թուրք աշխատակիցները շարունակել են աշխատել։

Լիոնը մինչև 2025 թվականի ապրիլը եղել է Իսրայելի առաջին ռեզիդենտ դեսպանը Մոլդովայում, իսկ 2022-2026 թվականներին՝ Իսրայելի ոչ ռեզիդենտ դեսպանը ՀՀ-ում։

Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնը թափուր էր այն բանից հետո, երբ Իրիտ Լիլյանն այս տարվա սկզբին թոշակի էր անցել։ Լիոնի նշանակմամբ վերականգնվում է Իսրայելի բարձրաստիճան դիվանագիտական ներկայությունը և երկու կառավարությունների միջև ստեղծվում է անմիջական դիվանագիտական կապի հնարավորություն։

Թուրքիան հունվարին միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդին, մինչդեռ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ընդգրկված է Գազայի գործադիր խորհրդի կազմում, որը համագործակցում է Իսրայելի և տարածաշրջանային կառավարությունների հետ՝ ԱՄՆ ծրագիրն իրականացնելու համար։

Համագործակցությունը շարունակվել է՝ չնայած Անկարայի կողմից Գազայում և օկուպացված Արևմտյան ափում Իսրայելի քաղաքականության վերաբերյալ հրապարակային քննադատությանը։

Թուրքիայի քննադատները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը նաև մեղադրում են առևտրային կապերը հակաիսրայելական հռետորաբանությամբ քողարկելու մեջ՝ մատնանշելով Իսրայելի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ 2025 թվականին Թուրքիայից ներմուծումը կազմել է 924,1 միլիոն դոլար՝ չնայած Անկարայի կողմից հայտարարված էմբարգոյին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի