Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի համոզմամբ՝ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցը հնարավոր չէ լուծել առանց երկրում քաղաքական փոփոխությունների։

«Մինչև չանենք այդ փոփոխությունը, այդ մարդիկ մնալու են տանջվեն Բաքվի բանտերում»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ իշխանության գալու դեպքում իրենք սեփական հնարավորություններով արագ հետ կբերեին գերիներին, մինչդեռ գործող իշխանությունը չունի այդ հնարավորությունները և չի էլ ցանկանում լուծել խնդիրը։

«Չեն ցանկանում, դա իրենց համար նոր գլխացավանք է։ Բա այդ մարդիկ որ գան, ահագին բան կարող են խոսել»,- հայտարարեց Կարապետյանը։

Անդրադառնալով փողոցային պայքարին՝ Կարապետյանը նշեց, որ մարդկանց փողոց հանելու համար իրենց առանձին «տրիգերներ» պետք չեն։ Նա ընդգծեց, որ քաղաքական փոփոխություններն իրականացնելու են ոչ միայն փողոցով, այլ «ավելի հետաքրքիր» եղանակներով։

Նա հաստատեց, որ բանակցություններ են վարում ընդդիմադիր «ճիշտ ուժերի» հետ և ծրագրում են հետագա քայլերը։

Տարածաշրջանային ապաշրջափակման և TRIPP նախագծի վերաբերյալ Սամվել Կարապետյանը նշեց, որ իշխանությունների անգործության դեպքում տարանցիկ ճանապարհը կարող է վերածվել միջանցքի. «Մենք տեսնում ենք՝ կլինի ճանապարհ, բայց հիմա եթե թողենք ձեր Փաշինյանի հույսին, կլինի միջանցք»։

Նա ընդգծեց, որ ճանապարհը պետք է գործի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ հայ սահմանապահների և մաքսային մարմինների վերահսկողությամբ, և հավելեց, որ առանց իրենց աջակցության դա հնարավոր չի լինի իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան