«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար

Լուրեր

05.11.2026 | 11:33
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախատեսվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև Զանգեզուրի միջանցքի միջոցով նոր էներգետիկ կապի ստեղծում»,- հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Ադրբեջան-Թուրքիա 5-րդ էներգետիկ ֆորումում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ թվայնացումը, արհեստական բանականությունը, տվյալների կենտրոնների զարգացումը և էլեկտրաֆիկացիայի  ընդլայնումը նոր պահանջներ են առաջացնում էներգետիկ համակարգերի նկատմամբ։ Սա, նոր գեներացնող հզորությունների ստեղծմանը զուգահեռ, պահանջում է ավելի հզոր ցանցեր, էներգիայի կուտակման համակարգեր և պետությունների միջև էլեկտրաէներգետիկ նոր միացումներ։

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ նավթագազային նախագծերի շնորհիվ Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած Արևելք-Արևմուտք էներգետիկ կապերը նախատեսվում է ընդլայնել՝ էլեկտրաէներգետիկ միավորումների և կանաչ էներգետիկ միջանցքների շնորհիվ։ Նպատակն է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի «կանաչ էներգիան» Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա։ Փարվիզ Շահբազովը նշել է, որ Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանի միասնական էլեկտրացանցին միացնելը նույնպես այս մոտեցման մաս է կազմում։

«Այս ուղղությամբ Ջաբրայիլում ստեղծվել է էներգետիկ ենթակառուցվածք։ Հաջորդ փուլում նախատեսվում է Զանգեզուրի միջանցքով էլեկտրաէներգետիկ կապ ստեղծել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Այսպիսով, խոսքը գնում է  Ադրբեջանի և Թուրքիայի միջև էլեկտրահաղորդման նոր գծի մասին է»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա հավելել է, որ նախագիծը հնարավորություն կտա նաև միմյանց կապել Կասպից ծովի երկու կողմերում գտնվող թյուրքական պետությունների էներգետիկ համակարգերը։

Ավելի վաղ, Ադրբեջան-Թուրքիա էներգետիկայի V համաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի երկկողմ հանդիպումը։ Նշվել է, որ վերջին տարիներին ընդհանուր պատմության, ազգային արմատների և եղբայրության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործընկերության՝ դաշնակցային հարաբերությունների մակարդակի բարձրացումը նոր բովանդակություն է հաղորդել նաև էներգետիկ համագործակցությանը։ Ընդգծվել է համատեղ էներգետիկ նախագծերի կարևոր դերը երկու երկրների և տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային էներգետիկ օրակարգերում ընդգրկված հարցերի ընթացիկ վիճակը։

Քննարկվել է նաև Նախիջևանի և Վրաստանի միջոցով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև էլեկտրաէներգետիկ կապերի, կանաչ էներգետիկ միջանցքների զարգացումը և «Կասպից ծով-Սև ծով-Եվրոպա կանաչ էներգետիկ միջանցք» նախագծի շրջանակում համագործակցության հնարավորությունները։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան  շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի