Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին «Հարյուրամյակի գործընկերության» մասին հռչակագիր են ստորագրել, որը պետք է «երկու երկրների հարաբերությունները բարձրացնի համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի»։ Այս մասին հայտնել է Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է The Insider-ը։

Բացի այդ, Կանադան հայտարարել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման համար 350 մլն կանադական դոլար (շուրջ 254 մլն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին։ Քարնին նաև խոստացել է, որ առաջիկա երկու տարիներին երկիրը կարտադրի «միլիոնավոր անօդաչու թռչող սարքեր», որոնց մեկ երրորդը կուղարկվի Ուկրաինա։

Զելենսկին և Քարնին «Հարյուրամյակի գործընկերության հռչակագիրը» ստորագրել են Կալգարիում, ուր Ուկրաինայի առաջնորդը ժամանել է կանադացի գործընկերոջ հրավերով։ Համաձայնագրի շրջանակում Կանադան պարտավորվել է շարունակել բավարարել Ուկրաինայի «անհետաձգելի ռազմական կարիքները»։ Բացի այդ, կողմերը պաշտոնապես երկարաձգել են Կանադայի INIFIER ուսումնական առաքելությունն ուկրաինական զորքերի համար մինչև 2029 թվականը։

Քարնին նաև հայտարարել է Ուկրաինային 350 մլն կանադական դոլար հատկացնելու մասին՝ հակաօդային պաշտպանության համար որսացող հրթիռներ ձեռք բերելու նպատակով։ Նրա խոսքով՝ հրթիռների մատակարարումները կիրականացվեն ամերիկյան Jump Start մեխանիզմի միջոցով, որը դաշնակիցներին հնարավորություն է տալիս ԱՄՆ-ից Ուկրաինայի համար սպառազինություն պատվիրել։ Կանադան նաև Ուկրաինային կտրամադրի ավելի քան 430 մլն կանադական դոլարի (շուրջ 310 մլն ԱՄՆ դոլար) վարկային երաշխիքներ՝ գազի ձեռքբերումը ֆինանսավորելու համար։

Քարնին առանձին անդրադարձել է անօդաչու թռչող սարքերին։ Նրա խոսքով՝ Կանադան կստեղծի «անօդաչու սարքերի ազգային շուկա», որը երկրի զինված ուժերին ուղղակի հասանելիություն կտա շուրջ 400 մատակարարների, ինչպես նաև կավելացնի անօդաչուների արտադրության ծավալները։ Նրա կարծիքով՝ այս հարցում Կանադային կօգնի Ուկրաինայի փորձը։ Նա հավաստիացրել է, որ առաջիկա երկու տարիներին Կանադան կարտադրի «միլիոնավոր անօդաչու սարքեր»։

«Եվ, ինչը ոչ պակաս կարևոր է, մեր արտադրած բոլոր անօդաչու թռչող սարքերի մեկ երրորդը կուղղվի Ուկրաինային աջակցելու համար»,- շեշտել է Քարնին։

Կանադական CBC-ի հաղորդմամբ՝ Կանադայի բանակն այս պահին ունի տարբեր տեսակի ընդամենը 2000 անօդաչու թռչող սարք։

Զելենսկին պարզաբանել է, որ Կանադան և Ուկրաինան ստորագրել են համաձայնագրի միայն առաջին մասը, որը կոչվում է «Drone Deal»։ Նա նշել է, որ համաձայնագրի վերջնական հաստատումը կարող է տեղի ունենալ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, որը կմեկնարկի սեպտեմբերի վերջին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի