ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

2026 թվականի գարնանը ՆԱՏՕ-ի դաշնակիցները կանխել են Ռուսաստանի կողմից Արկտիկայի խորքում ստորջրյա մալուխների հետ կապված դիվերսիաների ծրագիրը։ Շպիցբերգեն արշիպելագի մոտ հայտնաբերվել են ռուսական սուզանավեր, որոնք մշակում էին գաղտնի զենքի կիրառում՝ նախատեսված կենսական նշանակության ստորջրյա մալուխները շարքից հանելու համար և որևէ հետք չի թողնում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով արևմտյան կառավարությունների երկու ներկայացուցիչների, փոխանցում է DW-ն։

Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի համատեղ գործողության ընթացքում ռուսական նավերը ծովում հայտնաբերվել և  գրավվել են։ Դրանց թույլ չեն տվել ավարտել զորավարժությունները, և նավերը լքել են տարածքը, նշվում է հրապարակման մեջ։ Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ գաղտնի գործողությունն իրականացրել են ՌԴ Պաշտպանության նախարարության Գլխավոր խորջրյա հետազոտությունների վարչության ուժերը։ Բարդ և ավերիչ համակարգի տեղակայման իմիտացիայի  համար օգտագործվել են խորջրյա սարքեր։ Նշվում է, որ մալուխները չեն վնասվել․ խոսքը միայն զորավարժությունների մասին է եղել։

Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի իշխանությունները Մոսկվային ներկայացրել են իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները՝ ցույց տալու համար, որ տեղյակ են նոր տեխնոլոգիայի մասին և ստիպելու են Ռուսաստանին զերծ մնալ դրա կիրառությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով արևմտյան երկու պաշտոնյաների։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Տուրե Սաննվիկը կարծում է, որ համատեղ գործողության շնորհիվ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «Ռուսաստանին հստակ ազդանշան են տվել, որ նա չի կարող գաղտնի գործել»։

«Մենք միանշանակ հասկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին, որ կենսական նշանակության մեր ենթակառուցվածքների նկատմամբ ցանկացած ոտնձգության փորձ կբացահայտվի և կհանգեցնի հետևանքների։ Ծայր հյուսիսում լարվածության սրումը ոչ մեկի շահերից չի բխում»,- հայտարարել է նա։

2026 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի իշխանություններն արդեն հայտնել էին Արկտիկայում Ռուսաստանի կողմից իրականացված գաղտնի գործողության բացահայտման մասին, սակայն նոր զենքի հայտնաբերման, գործողության վայրի և ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ տեղեկությունները չէին հրապարակվել։ Միաժամանակ, ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների վերլուծաբաններին ավելի ու ավելի է անհանգստացնում այն, որ Ռուսաստանը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության պայմանագրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի ամրությունը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի երեք պաշտոնյաների։

Նման սցենարի դեպքում, ռուսական գործողության առանցքային մասը կարող է լինել ստորջրյա մալուխների ոչնչացումը, որոնք հաճախ բարակ են, ինչպես այգու ջրախողովակը և անցնում են անմիջապես ծովի հատակով կամ մակերեսային խորություններով, նշվում է զեկույցում։ Միևնույն ժամանակ, դրանք կարևոր դեր են խաղում գլոբալ ինտերնետային կապի և ֆինանսական գործարքների ապահովման գործում: Իրենց տնտեսական և ռազմավարական կարևորության շնորհիվ ստորջրյա հաղորդակցություններն արդեն դարձել են հակամարտությունների թիրախ: Reuters-ը նշում է, որ դեռևս Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում դրանք անհրաժեշտ էին հեռագրով կամ հեռախոսով հրամաններ փոխանցելու համար:

Շպիցբերգենից դեպի Նորվեգիայի մայրցամաքային հատվածը՝ մինչև 2700 մետր խորությամբ, անցնում են երկու ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխներ՝ շուրջ 1400 կմ ընդհանուր երկարությամբ։ Դրանց միջոցով փոխանցվում են աշխարհի խոշորագույն ցամաքային արբանյակային կայաններից մեկի՝ SvalSat-ի կողմից ընդունվող հսկայական ծավալի արբանյակային տվյալներ։ SvalSat-ը ներառված է NASA-ի Near Space Network ցանցում։

Reuters-ը նաև հիշեցնում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի Մոսկվա կատարած այցը։ Երկու տեղեկացված աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա նախազգուշացրել է Եվրոպայում ՌԴ-ի կողմից իրականացվող դիվերսիոն գործողությունների էսկալացիաների մասով։ Միաժամանակ, Reuters-ին չի հաջողվել պարզել՝ արդյո՞ք Ռեթքլիֆը բարձրացրել է Ռուսաստանի գաղտնի ստորջրյա գործողությունների հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի