«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բանավեճ է տեղի ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի թեկնածության քննարկման շուրջ։ Քննարկման ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանը բարձրացրել է շահերի բախման և Տավուշի մարզում խորհրդարանական վերահսկողության իրականացման հարցերը։

Էդգար Ղազարյանն իր հարցադրման մեջ մատնանշել է, որ Վահե Ղալումյանի արյունակից եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, զբաղեցնում է Տավուշի մարզպետի պաշտոնը։ Ղազարյանի պնդմամբ՝ քանի որ տարածքային կառավարման ոլորտը գտնվում է տվյալ հանձնաժողովի իրավասության տիրույթում, ԱԺ-ն և մասնավորապես հանձնաժողովը պետք է վերահսկողություն իրականացնեն գործադիր իշխանության տվյալ ոլորտի նկատմամբ, ինչը ստեղծում է ակնհայտ շահերի բախում եղբայրների միջև։

Ի պատասխան՝ հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Վոլոդյա Հակոբյանը նշել է, որ Վահե Ղալումյանը երկար տարիներ աշխատել է այդ հանձնաժողովում և որպես նախագահ կատարել է իր պարտականությունները, որոնց ընթացքում Հայկ Ղալումյանը նույնպես եղել է մարզպետ։ Ըստ նրա՝ նախորդ գործունեությունը փաստում է, որ որևէ շահերի բախում չի առաջացել, և Վահե Ղալումյանն ուղիղ իմաստով իր եղբոր աշխատանքի նկատմամբ վերահսկողություն չի իրականացնում։

Էդգար Ղազարյանը հակադարձել է ներկայացված պարզաբանմանը՝ նշելով, որ պատասխանը սպառիչ չէր։ Նա ընդգծել է, որ խորհրդարանական վերահսկողության արդյունավետությունը Տավուշի մարզում բացասական է գնահատվում։ Ղազարյանը վկայակոչել է 2024 թվականին Տավուշի մարզից 4 գյուղերի և հարակից տարածքների «ապօրինի հիմունքներով Ադրբեջանին հանձնելու գործընթացը», որն, ըստ նրա, իրականացվել է առանց միջազգային պայմանագրի և սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատման։

Այս հայտարարությանն անմիջապես միջամտել է Վահե Ղալումյանը՝ ընդհատելով Ղազարյանին․ «Դուք սուտ եք խոսում, պարոն Ղազարյան, սուտ եք խոսում։ Ես՝ որպես նիստը վարող, իրավունք ունեմ ձեզ ընդհատեմ սուտ խոսալիս։ Դուք սուտ եք խոսում, նման փաստ չի եղել։ Տավուշի մարզից երբեք Ադրբեջանին գյուղ չի հանձնվել։ Ես որ ձեզ ասում եմ՝ սուտ եք ասում, դուք ամաչեք և շարունակեք, խնդրեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան