«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Վրույր Այվազյանը, նիստի ընթացքում պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վոլոդյա Հակոբյանի հարցին, անդրադարձավ այն երկու քրեական գործերին, որտեղ մեղադրյալի աթոռին է։ Նրա խոսքով՝ գործերից մեկը հանրության շրջանում հայտնի է որպես «պերաշկու գործ», իսկ երկրորդը կապված է Գյուլագարակ համայնքի հողամասերի հետ։

«Հիմա իմ աչքը բորբոքված է, այս վիճակով ես երկու ամիս տնային կալանք եմ կրել, որի ընթացքում բժշկական օգնություն չեմ ստացել, ինչի հետևանքով հիմա աչքս վիրահատության կարիք ունի։ Շատ չեմ խոսի, միայն կասեմ, որ դրանք քաղաքական մոտիվներով գործեր են, բայց «պերաշկու գործով» ես ավելի շատ ինձ տուժող եմ համարում։ Հանգամանքների մեջ չեմ ուզում խորանալ, չեմ ուզում որևէ ձև նսեմացնել պետական կամ իրավապահ որևէ մարմնի աշխատանք, թողնում եմ դատարանի արդարամտությանը»,- նշեց Այվազյանը։

Անդրադառնալով Գյուլագարակի հողերի մասով նախաձեռնված վարույթին, որն այժմ դատարանում է, պատգամավորը պարզաբանեց, որ խոսքը 3.8 հեկտար վարելահողի և խոտհարքի մասին է, որոնք, ըստ նրա, երբեք համայնքին չեն պատկանել, այլ 1991 թվականից եղել են իր ընտանիքի սեփականությունը։ Նրա խոսքով՝ այդ հողերը ինքը որոշակի հանգամանքներից ելնելով է փոխանցել համայնքին։

Քննարկման ընթացքում հնչեց նաև տնտեսական իրավիճակին վերաբերող հարցադրում։ Այվազյանը նշեց, որ ներկայում տնտեսական աճ կա, սակայն իր գնահատմամբ, դա ժամանակավոր է և կախված է արտաքին գործոններից։ Նա շեշտեց, որ երկրի համար առաջնային է ոչ թե կարճաժամկետ հաջողությունը, այլ կայուն զարգացումը, որը չի հիմնվի արտաքին հակամարտությունների վրա։

Նրա խոսքով՝ տնտեսական քաղաքականության մեջ պետք է թեթևացնել փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը, որպեսզի դրանք կարողանան ավելի ազատ գործունեություն ծավալել և նպաստել տնտեսական աշխուժությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան