Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը:
«Աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու»,- ասվում է հաղորդագրությունում:

