Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
Քաղաքականություն
08.09.2026 | 13:10
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները Մամիկոն Ասլանյանին ընտրեցին հանձնաժողովի փոխնախագահ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամը նշեց, որ հանձնաժողովի նիստերը չպետք է ձևական բնույթ կրեն։
«Ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է, ամենայն կարևորությամբ և լրջությամբ պետք է վերաբերվենք մեր հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,-իր խոսքում նշեց Ասլանյանը։
Եվգենյա Համբարձումյան

