Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումներ պետք է իրականացնեն բացառապես համայնքային կառույցները, իսկ մարզային տրանսպորտը չպետք է սպասարկի ներքաղաքային ուղևորահոսքը և ծանրաբեռնի մայրաքաղաքի փողոցները։ Այս մասին Երևանի ավագանու նստաշրջանի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը շեշտեց, որ հարկավոր է հստակ տարանջատում մտցնել ներքաղաքային և միջմարզային երթուղիների միջև։

«Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, Մետրոպոլիտենը՝ այն կառույցները, որոնք լիազորված են և պարտավոր են դա իրականացնել։ Բոլոր մնացած տրանսպորտային միջոցները՝ լինեն մասնավոր կամ մարզային միկրոավտոբուսներ, թե ավտոբուսներ, իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Ջրվեժի ուղղությամբ տրոլեյբուսային գծի երկարաձգման շուրջ առաջացած աղմուկին՝ քաղաքապետը նշեց. «Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց է վերցնում, սաղ աշխարհով սիրենաները միացել են»։

Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը սրվում է նաև մարզային տրանսպորտի ու մեծաթիվ տաքսիների պատճառով, իսկ խնդիրները լուծելու համար պետք է իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա.

«Պիկ ժամերին Երևանում լինում է 2 միլիոնից ավելի մարդ, և փողոցները միայն երևանցիներով չեն ծանրաբեռնվում։ Մենք ուզում ենք էֆեկտիվ կազմակերպել տեղափոխումը մարզերից Երևան և Երևանի ներսում, բայց խնդիրները չենք կարող լուծել, եթե դրանք պարզապես «սիրուն փաթեթավորենք»։ Պետք է ասել այն, ինչ ունենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։