Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը՝ ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Լեռնանցք բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

