Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսլան Կրավչենկոն հրաժարական է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից՝ զեղծարարություններով զբաղվող զանգերի կենտրոնների գործի հետ կապված խուզարկություններից հետո։ Նա այս մասին հայտարարել է սեպտեմբերի 7-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա քաղաքական որոշում է։ Եվ ես այն կայացրել եմ գիտակցաբար։ Ես չեմ ուզում, որ գլխավոր դատախազի պաշտոնը օգտագործվի որպես քաղաքական բախման գործիք», – գրել է նա տելեգրամում ու հավելել․«Իմ դիրքորոշումը մեղադրանքների վերաբերյալ մնում է անփոփոխ»։

«Ուկրաինսկայա պրավդա»-ն հայտնել էր, որ  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 7-ին հանդիպել է Կրավչենկոյի և «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսլան Կրավչենկոյի պաշտոնավարման հեռանկարները։

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (САП)) սեպտեմբերի 4-ին խուզարկություններ են իրականացրել Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակում։

Գերատեսչությունից նշել էին, որ կասկածները անմիջականորեն Կրավչենկոյին չեն վերաբերում։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի տվյալներով՝  կասկածի տակ է հայտնվել Ուկրաինայի գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Սերգեյ Կրոպիվան, որը ձերբակալվել է։ Նրան կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել։ Քննության տվյալներով՝ սխեմայի մասնակիցները, ենթադրաբար, կաշառքներ են ստացել զանգերի կենտրոններից և լվացել ապօրինի ճանապարհով ստացված միջոցները։ Անկախ հակակոռուպցիոն մարմինները հետաքննությունն անվանել են «Կարթագեն» գործողություն։

Խուզարկություններ են իրականացվել նաև ուկրաինացի պաշտոնյա Օլեգ Կիպերի մոտ։ Նա նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայի գլխավոր դատախազությունում, սակայն 2023 թվականին նշանակվել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար։

НАБУ-ի և САП-ի հերթական գործողությունից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա  ներկայացրել էր օրինագիծ, որը նախատեսում է խստացնել պատիժը խարդախ զանգերի կենտրոնների կազմակերպման և դրանց գործունեության հետ կապ ունենալու համար։

Մասնավորապես, առաջարկվել է, որ նման կենտրոնների կազմակերպիչները դատապարտվեն մինչև 12 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, մինչդեռ նման հաստատությունում աշխատանքը կարող է հանգեցնել մինչև 10 տարվա ազատազրկման: Զանգերի կենտրոններում աշխատակիցների հավաքագրումը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում, իսկ կրկնակի հավաքագրումը՝ մինչև 10 տարի: Նույնիսկ զանգերի կենտրոնների համար տարածքներ վարձակալության տվողներին առաջարկվում էր պատժել մինչև 10 տարվա ազատազրկմամբ։

Դրանից կարճ ժամանակ առաջ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը խոշոր գործողություն էր իրականացրել ամբողջ երկրում՝ խարդախ զանգերի կենտրոնները բացահայտելու համար: Արդյունքում, փակվել է 94 նման կազմակերպություն: Խուզարկությունների ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են մոտ 2 միլիոն դոլար, 64,000 եվրո, ոսկու ձուլակտորներ և զարդեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի