«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին

Լուրեր

07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
Բոլորը

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը սեպտեմբերի 7-ին Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ նյութ է հրապարակել՝ «Եվրահանձնաժողովը չի հաստատել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրումը» (Еврокомиссия не подтвердила введение безвиза с Арменией) վերնագրով։

Սակայն Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոյի ամբողջական պատասխանից պարզ է դառնում, որ նա չի ասել, թե Եվրահանձնաժողովը չի հաստատում Հայաստանի հետ վիզաների ազատականացումը։ Նա խոսել է կոկրետ 2029թ․ վիզաների ազատակացման վերջնաժամկետի մասին։

Ինչ է ասել Պաուլա Պինյոն

Factor TV-ի թղթակիցը Եվրահանձնաժողովի մամուլի ճեպազրույցի ժամանակ Պինյոյին հարցրել է՝ արդյոք հնարավոր է կանխատեսել, որ 2029 թվականը կլինի թիրախային ժամկետ Հայաստանի հետ վիզաների ազատականացման համար, որին ի պատասխան Պինյոն պատասխանել է․ «Իսկ արդյո՞ք վաղաժամ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կլինի վիզային ազատականացման պահը։ Կասեի, որ իսկապես վաղաժամ է այդքան կոնկրետ լինելը։ Բայց այն, ինչ կարող ենք հաստատել, այն է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ոլորտներում, և երբ այս թեմաները հասունանան, մենք կանցնենք հաջորդ փուլին՝ Հայաստանի հետ ավելի ու ավելի սերտ գործընկերության ուղղությամբ»։

Ստացվում է, որ Պինյոն չի հերքել կամ կասկածի տակ դրել Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը։ Նա ասել է, որ դեռ վաղ է 2029 թվականը որպես դրա իրականացման կոնկրետ ժամկետ կանխատեսելը։

Ընդ որում՝ Պինյոյի պատասխանի երկրորդ հատվածում նշվում է, որ քննարկումները տարբեր ուղղություններով շարունակվում են, և դրանց հասունացումից հետո հնարավոր կլինի անցնել հաջորդ փուլին։

«ՌԻԱ Նովոստի»-ի նյութը ռուսական այլ լրատվամիջոցներում ևս Պինյոյի խոսքը ներկայացվում է ավելի նեղ ձևակերպմամբ՝ նա չի հաստատել, որ առանց վիզայի ռեժիմը կարող է ներդրվել մինչև 2029 թվականը։ 

 

Որտեղ է առաջին անգամ հնչել 2029 թվականի մասին հիշատակումը

Հուլիսի 2-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի ասուլիսում, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները խնդիր են դրել մինչև 2029 թվականը հասնել վիզաների ազատականացման։ Նա նաև ընդգծել էր, որ դա մեծապես կախված է Հայաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացումից։ 

Օգոստոսի 24-ին կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Փաշինյանը կրկին հայտարարել է․ «Մենք մտադիր ենք մինչև 2029 թվականը հասնել Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացման»։ 

Այսինքն՝ 2029-ը Հայաստանի կառավարության սահմանած նպատակն է, ոչ թե Եվրամիության կողմից Հայաստանի համար հաստատված վերջնաժամկետ։

Ինչ  պաշտոնական դիրքորոշում ունի ԵՄ-ն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ 2025-ի նոյեմբերին Հայաստանին փոխանցվել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ձևակերպմամբ՝ այն ներառում է այն տեխնիկական և քաղաքական պահանջները, որոնք Հայաստանը պետք է կատարի մինչև առանց վիզայի ռեժիմի ներդրումը։ 

Եվրահանձնաժողովը նաև հստակ  նշում է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը շարունակվող գործընթաց է։ Բոլոր չափանիշների կատարումից հետո գործընթացը կհամարվի հաջողությամբ ավարտված։ 

Գործողությունների ծրագրում էլ նշված է, որ գործընթացը հիմնված է կատարված աշխատանքի գնահատման վրա և ավտոմատ անցում դեպի առանց վիզայի ռեժիմ չկա։ 

«ՌԻԱ Նովոստի»-ի վերնագիրն ինչով է խնդրահարույց

«ՌԻԱ Նովոստի»-ի վերնագիրը ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ Եվրահանձնաժողովը չի հաստատում կամ կասկածի տակ է դնում ընդհանրապես Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հեռանկարը։

Մինչդեռ, Պինյոյի պատասխանը վերաբերում է ոչ թե վիզաների ազատականացման հնարավորությանը, այլ դրա կոնկրետ ժամկետին։ Ավելին՝ պատասխանի շարունակությունում նա հաստատում է, որ քննարկումները շարունակվում են։

Այսպիսով,  ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության վերնագիրը մոլորեցնող է․ Պաուլա Պինյոն չի հայտարարել, որ Եվրահանձնաժողովը չի հաստատում Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրումը։

 

Մարիա Խաչատրյան