Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Լուրեր

07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
Բոլորը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Որոշումը քիչ առաջ կայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ արձանագրելով, որ վարույթն ընդդատյա է հենց այդ դատարանին։

«Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը լուծելու մասին որոշմամբ, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ ընդդատության կանոններն այն չափանիշներն են, որոնց հիման վրա որոշվում է, թե տվյալ գործով որ դատարանը պետք է իրականացնի արդարադատություն։ Այդ չափանիշների հիմքում ընկած է ոչ թե իրավակիրառների սուբյեկտիվ հայեցողությունը, այլ քրեական վարույթի՝ օրենքով սահմանված օբյեկտիվ հատկանիշները, որոնց առկայությունն էլ թույլ է տալիս արձանագրել տվյալ դատարանի՝ այդպիսին հանդես գալու իրավունքն այդ վարույթով։

Միաժամանակ, նշվել է, որ ընդդատության կանոնները կոչված են անձին զերծ պահելու դատական շրջապտույտից, որը կարող է առաջանալ, եթե դատարանները հրաժարվեն գործը քննել՝ ընդդատյա չլինելու պատճառաբանությամբ։

Արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկելով թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթի տարածքային ընդդատության հարցը՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով՝ դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ»,- նշվում է որոշման մեջ։

Այսպիսով, ըստ Վճռաբեկ դատարանի որոշման, գործի քննությունը կրկին կշարունակի դատավոր Սերժ Ռուշանյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները դատարանում հայտնվեցին ընդամենը 20 րոպեով։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ Արա Զոհրաբյանը, որը ներկայացնում է հոգևորականների շահերը, ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր է տվել։

Երեք օր անց գործը մակագրվեց նույն մարզի դատավոր Սերժ Ռուշանյանին, սակայն նա նույնպես չսկսեց գործի քննությունը և այն ուղարկեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պատճառաբանելով, որ պարզ չէ ենթադրյալ հանցանքի կատարման վայրը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործը մակագրվեց դատավոր Վահագն Մելիքյանին։ Հենց այս դատավորն էլ գործն ուղարկեց Վճռաբեկ դատարան։ Չորս օր անց Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հրապարակեց իր որոշումը։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երեք օր առաջ, բարձրաստիճան հոգևորականներին մեղադրանք էր առաջադրվել, և նրանց ելքը Հայաստանից արգելվել էր։

Ըստ մեղադրանքի՝ նրանք խոչընդոտել են Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը։ Սարոյանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը վիճարկել էր դատարանում՝ միաժամանակ ներկայացնելով հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն, որով խնդրել էր մինչև վերջնական դատական ակտի կայացումը իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։

Դատարանը բավարարել էր միջնորդությունը։ Հոգևորականը, սակայն, ոչ միայն չէր վերականգնվել պաշտոնում, այլև կարգալույծ էր հռչակվել, իսկ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ էր նշանակվել մեկ այլ հոգևորական։

Մեղադրանքն ամբողջությամբ կառուցված է հենց այս միջադեպի շուրջ։ Փաստացի, Գարեգին Բ-ի հրաժարականի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պահանջից մոտ 10 ամիս անց կաթողիկոսը հայտնվեց մեղադրյալի աթոռին։

Ռոզա Վարդանյան