Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանի պետական ​​լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկուշաբթի առավոտյան Իսրայելի կողմից հարավային Լիբանանի քաղաքի վրա կատարված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա և երկու բժիշկ, գրում է   Reuters-ը։ Վերջին օրերին Իսրայելը ուժեղացրել է հարավային Լիբանանի ռմբակոծությունները՝ չնայած հունիսյան հրադադարին, որը  նշանակում էր իսրայելական բանակի և լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորման միջև մարտական ​​գործողությունները դադարեցում։ Կիրակի օրը Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ։

Կեսգիշերից անմիջապես հետո իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են հարավային Լիբանանի Քֆար Ռուման քաղաքի բնակելի շենքին։ Լիբանանի Ազգային լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ևս 5-ը՝ վիրավորվել։ Գործակալության տվյալներով՝ քաղաքի ուղղությամբ իսրայելական անօդաչու սարքի առանձին հարվածի հետևանքով քաղաքացիական ավտոմեքենայում գտնվող երկու բուժաշխատող  ևս զոհվել է։

Քաղաքի ուղղությամբ հարվածները հասցվել են առանց իսրայելական զինվորականների կողմից համացանցում տարհանման նախազգուշացում հրապարակելու։ Իսրայելական զինվորականները Reuters-ի հարցերին անմիջապես չեն պատասխանել, այդ թվում՝ արդյոք տեղյակ էին հարվածների վայրերում բուժաշխատողների և երեխաների գտնվելու մասին և ինչու տարհանման նախազգուշացում չէր հրապարակվել։

Իսրայելական զինվորականների  խոսնակը տեղական ժամանակով գիշերը ժամը 2-ից քիչ անց առանձին տարհանման նախազգուշացում է տարածել Լիբանանի հարավում գտնվող մեկ այլ քաղաքի շենքի շրջակայքի բնակիչների համար՝ հայտնելով, որ այնտեղ հարվածելու է «Հեզբոլլահի» օբյեկտներին։

«Հեզբոլլահի» կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումից ի վեր՝ մարտի 2-ից, երբ սկսվեցին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները, Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 4300 մարդ՝ առաջացնելով իսրայելական օդային և ցամաքային լայնածավալ ռազմական գործողություն։

Հրադադարի հաստատումից հետո բռնության մակարդակը կտրուկ նվազել է, սակայն հարավային Լիբանանի տարածքների մի մասը վերահսկող իսրայելական զորքերը շարունակում են ավերել իրենց կողմից ստեղծված անվտանգության գոտում գտնվող գյուղերը։ Իսրայելական զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել ինչպես այդ գոտու ներսում, այնպես էլ դրանից հյուսիս ընկած տարածքներին՝ հիմնականում առանց տարհանման նախազգուշացումների։

Հավելենք, որ   այս նոր հարվածների ֆոնին,  Իսրայելը մեղադրել է Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ին վերջին օրերին հրադադարի համաձայնագիրը բազմիցս խախտելու մեջ։

«Կրկնվող անօդաչու թռչող սարքերի հարձակումներ։ Զենքի պահեստ։ Ահաբեկչական ենթակառուցվածքներ։ Հրամանատարական կենտրոններ՝ տեղակայված քաղաքացիական տարածքներում։ «Հեզբոլլահ»-ը շարունակում է փորձել վերականգնել իր ռազմական կարողությունները Լիբանանի հարավում։ Այս խախտումները չեն ընդունվի», – գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը X-ում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի