Ներում է հանրությունը, ոչ թե իշխանությունը. Գայանե Աբրահամյանը՝ ապօրինի հարստացածների պատասխանատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու Գայանե Աբրահամյանի հետ

– Այս օրերին «Իմ քայլը» դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակում հայտարարում են, որ հերթն արդեն տնտեսական հեղափոխությանն է: Ի՞նչ սպասեն քաղաքացիները գալիք տարում: Ի՞նչ կփոխվի նրանց կյանքում:

– Տնտեսական հեղափոխությունը, թերևս, ամենաերկար գործընթացը կլինի: Դրա արդյունքները, որքան հասկանում եմ, և հիմնական պատասխատուները, որոնք իրականացնելու են այդ հեղափոխություն կոչվածը, խոստանում են, որ մեկ-երկու տարվա ընթացքում քաղաքացիները կզգան ներառական տնտեսության և ներառական տնտեսական աճի արդյունքները հենց իրենց մարմնի վրա: Սա այն կարևոր փոփոխությունն է լինելու, որը, ըստ էության, փոխելու է մեր տնտեսական և երկրի զարգացման ընթացքը: Այսինքն՝ եթե մենք ընդհանրապես հանքարդյունաբերական և ագրո երկրից կարողանանք փոխել ընթացքը, և դառնալ ՏՏ ու արդյունաբերական երկիր, այսինքն՝ հիմնական շեշտադրումը դնելով մարդկային ռեսուրսի վրա, ինչը, ըստ էության, Հայաստանն ունի, մարդկային կապիտալը Հայաստանում ամենակարևորն է, սրա վրա կկարողանանք իրապես իրականացնել այդ տնտեսական հեղափոխությունը:

– Տիկին Աբրահամյան, ընդդիմության հարցը, կարծես թե, ամենավիճահարույց հարցերից մեկն է: ՀՀԿ-ն հայտարարում է, որ իրենք են միակ ճիշտ ընդդիմությունը, մնացածը գրպանային են, հեղափոխությանը մասնակցած ուժերն իրենց հերթին հայտարարում են, որ խորհրդարանում լինելով՝ կկարողանան հակակշռել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Այդ 10 ուժերից, ըստ Ձեզ, որո՞նք ունեն շանսեր՝ լինելու իրական ընդդիմություն խորհրդարանում:

– Շանսերի մասով չեմ ուզում խոսել, որովհետև իրականում սա այն եզակի ընտրական պրոցեսն է, որը շատ քիչ կանխատեսելի է: Այսինքն՝ եթե որոշակիորեն կարող ենք կանխատեսել, որ «Իմ քայլը» դաշինքն ունի բավական մեծ էլեկտորատ, մյուսների դեպքում իսկապես բավական դժվար է կանխատեսելը: Եվ Հանրապետականն ինչո՞ւ է ընդհանրապես խոսում որոշակի դիրքավորման մասին, որովհետև իրենք սովոր են, ընդհանրապես իրենց արժեհամակարգն այդպիսին է, տարիներով բուծել են ընդդիմություններ իրենք իրենց համար, տարիներով ձևել են ամբողջ քաղաքական  համակարգը՝ ըստ իրենց հայեցողության ու պատկերացման, և քաղաքացիներն այդտեղ իրենց որոշմամբ որևէ բան չեն կարողացել փոխել: Մենք ունեցել ենք տարիներով ընտրություններ, որոնք ոչ թե ընտրություն են եղել, այլ քվեարկություն են եղել պարզապես: Ընտրության հնարավորություն քաղաքացիները, ըստ էության, չեն ունեցել:

Եվ խոսել այսօր որոշակի դիրքավորումներից՝ ով է ավելի լավ ընդդիմադիր, քաղաքագիտության տարրական կանոն է, որը հստակ փաստում է. եթե մեծամասնությունն իշխանություն է, մյուս բոլոր ուժերն ընդդիմադիր են: Դրանք արդյո՞ք գաղափարական իմաստով տարբերություն ունեն, որևէ ուղղություններով եթե անգամ չունեն տարբերություն, միևնույն է, ընդդիմություն են: Ո՞րն է այստեղ տարբերությունը, ի՞նչն է հիմնական այն կռվանը, որ Հանրապետականը մատնանշում է, որ իրենց հեղափոխությանը չեն աջակցում:

– Իրենք ասում են, որ հեղափոխություն չի եղել, իշխանափոխություն է եղել:

– Շատ ավելի վատ: Այն, ինչ իրենք ասում են, բացարձակ այդպես չի, որովհետև եթե լիներ իշխանափոխություն, իրենք ընդհանրապես դրա դեմ չէին էլ պայքարի: Իրենց հիմնական խնդիրը, ըստ էության, հենց հեղափոխական արժեքներն են, որոնց հետ իրենք խնդիր ունեն: Որովհետև այդ արժեքները ժողովրդավարությունն է, արդարադատությունն է, կոռուպցիայի դեմ պայքարն է և իրական իրավական, սոցիալական պետություն կառուցելն է: Եթե սրա հետ ունեն խնդիր և համարում են, որ ընդդիմադիր են, ապա բացարձակ հակասում են ժողովրդավարական պետության որևէ արժեքի և գործընթացի, և ընդհանրապես չեմ հասկանում ընտրություններին մասնակցության իմաստն այս դեպքում: Այնպես որ՝ ես չեմ ուզում ընդհանրապես խոսել՝ ով կլինի ընդդիմություն, ով կլինի իշխանություն և այլն, որովհետև սա ժողովրդի բացարձակ իրավունքն է, և ՀՀ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սա եզակի դեպք է, երբ ի վերջո Սահմանադրության 2-րդ հոդվածն ինչ-որ տեղ նաև արդեն գործում է, այնպես որ՝ ժողովուրդը կորոշի՝ ով ինչ է լինելու:

– Իսկ հանդիպումների ընթացքում, արդեն բավական ժամանակ է՝ քարոզարշավի շրջանակում հանդիպում եք քաղաքացիներին, ինչպիսի՞ն է տրամադրվածությունը, և որո՞նք են այն խնդիրները, որոնցով հաճախ դիմում են ձեզ:

– Ես էլի եմ ասել, որ իրականում շատ տարբեր են այն ընկալումները, որոնք տեսնում ենք ֆեյսբուքում, և այն, ինչ իրական կյանքում է: Նախ՝ որովհետև ֆեյսբուքն այսօր մեծապես չի արտահայտում հանրային կարծիքը, որովհետև ֆեյքերի մի ամբողջ խմբաքանակ է ներմուծվել, և այդ ֆեյքերը որոշակի կեղծ օրակարգեր են տարածում: Ի դեպ՝ երեկվա բանավեճի ընթացքում Վիգեն Սարգսյանի որոշ հայտարարություններ շատ իդենտիկ, գրեթե նման էին այն ֆեյքերի կեղծ օրակարգերին և հայտարարություններին, որոնք շարունակաբար՝ արդեն մի քանի ամիս տարածվում են, այնպես որ՝ շատ ակնհայտ էր այստեղ որոշակի կապը:

Քաղաքացիները, որոնց հետ բակերում շփվում եմ, հիմնականում սոցիալական խնդիրներ են բարձրացնում, արդարության խնդիրներ, այսինքն՝ մարդկանց տարիներով չլուծված սոցիալական խնդիրները, այսօր որոշակի հույս է առաջացել, որ լուծում են ստանալու: Ինձ համար շատ ուրախալի է այն վստահությունը, գերվստահությունը, որ տրվում է «Իմ քայլը» դաշինքին, բայց նաև սա հսկայական պատասխանատվություն է, պատասխանատվության բեռ է մեր բոլորի վրա, որովհետև իրավունք պարզապես չունենք այդ իրական ակնկալիքները չիրականացնելու:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Լիլիթ Շաբոյան