«Վանը» մնացել է առանց գլխավոր մարզիչի
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Չարենցավանի «Վանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Միխաիլովի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մարզիչը ակումբի ղեկին անցկացրել է 5 պաշտոնական հանդիպում։ «ՖԱ Վանը» շնորհակալություն է հայտնում Ալեքսանդր Միխաիլովին անցկացրած ժամանակահատվածի, նվիրվածության և կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն հետագա կարիերայում»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
Ալեքսանդր Միխաիլովի հեռանալու մասին հայտարարությունից հետո «Վանը» Հայաստանի առաջնության 6-րդ տուրում մրցել է «Ալաշկերտի» հետ ու պարտվել 0:4 հաշվով: 6 խաղից հետո Չարենցավանի թիմը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

