Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝  գործի ընդդատության հարցի լուծման համար։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը նախորդ շաբաթ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում բարձրացրել էր գործի տարածքային ընդդատության հարցը, ինչի հիմքով որոշում է կայացրել գործն ուղարկել Երևանի քրեական դատարան: Կաթողիկոսն ու 6 եպիսկապոսները մեղադրվում են դատական ակտ չկատարելու մեջ, որը դրսևորվել է դատարանի կողմից սահմանված արգելքի պայմաններում Արման Սարոյանին կարգալույծ անելով: Դատավոր Սերժ Ռուշանյանը դատական նիստի ընթացքում նշել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի մեղադրանքում առկա չէ տվյալ այն մասին, թե, ըստ գործի, որտեղ է կայացվել կարգալույծ անելու որոշումը: Իսկ այս հանգամանքը կարևոր է՝ որոշելու համար, թե որտեղ պետք է քննվի գործը:

Այսպիսով՝ դատավոր Ռուշանյանը որոշել էր գործն ուղարկել Երևանի քրեական դատարան, որտեղ այն մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, որը, ինչպես պարզվում է, համաձայն չէ, որ գործը պետք է քննի Երևանի դատարանը:

Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն՝

Նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ տվյալ վարույթն ընդդատյա չէ իրեն, դատարանն այն որոշմամբ անհապաղ փոխանցում է ըստ ընդդատության: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ վարույթն ըստ տարածքային ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ վարույթի տարածքային ընդդատությանը:

Նույն հոդվածի 7-րդ մասով էլ սահմանվում է, որ այս դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի տարածքային ընդդատության հարցը։

Այսինքն՝ տվյա դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պետք է որոշի, թե որ դատարանը պետք է քննի կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ գործը:

Արաքս Մամուլյան