«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  կրկին հայտարարել է, որ հնարավոր է համարում Ռուսաստանի կողմից արդեն հինգերորդ տարին Ուկրաինայի դեմ վարվող  պատերազմի խաղաղ կարգավորումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Առաջին հերթին Ռուսաստանն ու  Ուկրաինան պետք է համաձայնության գան։ Մյուս երկրները պատրաստ են աջակցել և օգնել, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը», – Վլադիմիր Պուտինը հայտարարել է Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։

«(Խաղաղ կարգավորման) հնարավորություն կա՞։ Այո՛, իմ կարծիքով՝ կա»,-հավելել է Պուտինը։

Ավելի վաղ, անդրադառնալով պատերազմի ավարտին, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ դրա համար Մոսկվան ձգտելու է հասնել «հատուկ ռազմական գործողության նպատակներին», այդ թվում՝ Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատմանը, այսինքն՝ նաև այն տարածքների, որոնք շարունակում է վերահսկել Ուկրաինան։

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կապերը պահպանվում են, առաջին հերթին՝ հատուկ ծառայությունների գծով։ Սակայն, նա նշել է, որ հաշվի առնելով Կիևի վերջին հայտարարությունները, դժվար է դատել, թե դրանք որքանով են տանում դեպի խաղաղ կարգավորում։

BBC-ն նշում է, որ  նա, հավանաբար, նկատի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ սեպտեմբերի 1-ի հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանի տարածքում Կիևի կողմից անօդաչու թռչող սարքերի հարձակումների ակտիվացման պատճառով «ռուսական երկինքը դառնում է լիովին վտանգավոր»։

Պուտինը ավելի վաղ  Զելենսկու նման խոսքերը որակել էր որպես «պետական ահաբեկչություն»։ Ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի նիստում՝ նա կրկնել է, որ «քաղաքացիական օդանավերի վրա հարձակումները համարում է պետական ահաբեկչության դրսևորում» և հավելել, որ Ուկրաինայի կողմից քաղաքացիական ավիացիային ուղղված սպառնալիքները բարդացնում են երկկողմ խաղաղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի