ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ

Լուրեր

21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
Բոլորը

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցությունը  Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Ռիա Նովոստին։

«Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում»,- լրատվամիջոցի  հարցին ի պատասխան ասել է Օվերչուկը «Արևելյան տնտեսական ֆորումի»  շրջանակներում։

«Արևելյան տնտեսական ֆորումն» անցկացվում է սեպտեմբերի 1-4-ը Վլադիվոստոկում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել էր, որ Երևանի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու որոշումը փաստացի հավասարազոր է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին հայտարարությանը, քանի որ հնարավոր չէ միաժամանակ գտնվել երկու կազմակերպությունների կազմում։

Փաշինյանն էլ նշել էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը,  չի խախտում Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանի և ԵՏՄ-ի նկատմամբ։ Փաշինյանը նաև նշել էր, որ օրենքի ընդունմամբ հրաժարվել են հանրաքվեի գաղափարից։ Քանի որ եթե խորհրդարանը չընդուներ այդ օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, պետք է հանրաքվե անցկացվեր, սակայն հրաժարվել են հանրաքվեի գաղափարից, քանի որ հարցը դեռ չէր հասունացել հանրաքվեի դնելու մակարդակի։

Հավելենք նաև, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը։ Մինչդեռ Եվրամիությունն օրենսդրական նախաձեռնությամբ ազատականացրեց Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի