«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակում, գրում է ՌԲԿ-ն։

Նախարարի կարծիքով՝ Եվրամիությունը կորցնում է իր տնտեսական առավելությունները, սակայն որոշ երկրներ դեռևս ձգտում են անդամակցել միությանը։

«Տնտեսապես Եվրամիությունը, բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության պատճառով, չասելու համար՝ հիմարության, կորցնում է իր առավելությունները»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ Հայաստանը և Սերբիան շարունակում են խոսել ԵՄ-ին միանալու իրենց ցանկության մասին։

«Մեր սերբ ընկերները, իսկ հիմա նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ասել. «Մենք ցանկանում ենք մտնել  Եվրամիություն»։ Վստահ եմ, որ նրանց մոտ շատ շուտով կվերանա այդ ցանկությունը», – հայտարարել է  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԵՄ-ին միանալու ձգտումների հարցը վերջին հանդիպմանը քննարկել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահի՝  ԵՄ անդամակցության որոշումը  արագ հստակեցնելու հորդորին Փաշինյանը պատասխանել էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը,  չի խախտում Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանի և ԵՏՄ-ի նկատմամբ։ ԵՏՄ պայմանագրով երկիրը կարող է դուրս գալ միությունից՝ գործընկերներին այդ մասին վեց ամիս առաջ տեղեկացնելու դեպքում, իսկ Հայաստանը նման ծանուցում դեռ չի ներկայացրել։

Փաշինյանը նաև նշել էր, որ օրենքի ընդունմամբ հրաժարվել են հանրաքվեի գաղափարից, քանի որ եթե խորհրդարանը չընդուներ այդ օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, պետք է հանրաքվե անցկացվեր, սակայն հրաժարվել են հանրաքվեի գաղափարից, քանի որ հարցը դեռ չէր հասունացել հանրաքվեի դնելու մակարդակի։

Հավելենք նաև, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը հաջորդեց Եվրախորհրդի օրենսդրական նախաձեռնությունը, որով Եվրամիությունն ազատականացրեց Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի