ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի մասնակից 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին

Լուրեր

20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
Բոլորը

Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Հորդանանում, Քուվեյթում, Իրաքում և Բահրեյնում գտնվող ամերիկյան թիրախների ուղղությամբ այն բանից հետո, երբ երեքշաբթի ԱՄՆ ուժերը վերսկսել են հարվածները Իրանի դեմ․գրում է BBC-ն։

Իրանի Կարմիր մահիկը հայտնել է, որ երկրի հարավում՝ Սիրիկում, ամերիկյան հրթիռային հարձակման բեկորները հարվածել են մի տան, որտեղ հարսանեկան միջոցառում էր անցկացվում։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ավելի քան 50 մարդ վիրավորվել է։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ տեղյակ են հաղորդումներից, սակայն պնդել են, որ քաղաքացիական բնակչությունը երբեք թիրախ չի եղել։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտնել է, որ Իրանի դեմ հարվածները հաջորդել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության և տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ իրականացված «վերջին հարձակման փորձերին»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կզղջա» հարվածների համար։ Չորեքշաբթի վաղ առավոտյան, ըստ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալության, Իրանը մի շարք բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանի Աքաբայում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի բազայի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիկի վրա հարձակման։

Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ որսացել են 13 բալիստիկ հրթիռ, որոնցից 10-ը ոչնչացվել է, իսկ երեքն ընկել են հեռավոր տարածքներում։ Զոհեր կամ վիրավորներ չեն եղել։

Քուվեյթի բանակը հայտնել է, որ չորեքշաբթի վաղ առավոտյան երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքել են իրանական հրթիռային հարձակումներին։

Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մի քանի պայթյուն է գրանցվել նաև Բահրեյնում։

Բացի այդ ՝ Իրանը չորեքշաբթի հայտնել է, որ իր տարածքի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ։ Պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ նոր հարձակում է տեղի ունեցել հարավարևմտյան Խուզեստան նահանգում։

«Խուզեստանի նահանգի անվտանգության և իրավապահ հարցերով փոխնահանգապետը հայտնել է, որ անցած գիշեր նահանգի երեք վայրերի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս ութը՝ վիրավորվել»,- հաղորդել է պետական IRNA գործակալությունը։

Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր երկու երկրների միջև հրադադարի երկարաձգում։ Սակայն այդ համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվել է, ինչի հետևանքով ռազմական գործողությունները վերսկսվել են

Օգոստոսի 24-ին Վաշինգտոնը նաև հայտարարել է պատժամիջոցների նոր արշավի մասին, որի նպատակն է էլ ավելի մեկուսացնել Թեհրանին և ընդլայնել նրա դաշնակիցների նկատմամբ կիրառվող երկրորդային պատժամիջոցները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ իր հերթին  հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ը վերադառնա համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը, Իրանը նույնպես կկատարի իր պարտավորությունները։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի