Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել․ խուզարկություններ են իրականացվել 21 ընկերությունում

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալման որոշում է կայացվել։ Քննչական գործողություններ են իրականացվել նրա և որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գ․Խ․-ին ձերբակալելու վերաբերյալ»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթաց է սկսվել դեռևս 2021-2022 թվականներին։

Դատախազության հրապարակած տվյալների համաձայն՝ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված շուրջ 25 անձանցից պահանջվում է բռնագանձել 210 միավոր անշարժ գույք, որից 60-ը՝ Երևանում, 14 տրանսպորտային միջոց, 33 կազմակերպություններում ունեցած մասնակցություններ, ինչպես նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։

Գույքի ցանկում ներառվել էր նաև Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող առանձնատունը։ Դրա բռնագանձման վերաբերյալ ԱՄՆ-ում առանձին դատական գործընթաց էր իրականացվել։ 2024 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր գույքի բռնագանձման վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին։

Նշենք, որ օգոստոսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Factor TV-ի հարցին պատասխանելով նշել էր: «Ո՞նց ա լինում, որ մի հատ խեղճուկրակի բռնում, տանում են քսան տարի նստացնում են, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով։ Ո՞նց։ Ձրի՞։ Ոնց ա լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում ա, դատավորը լկտիաբար էնքան դատը հետաձգում ա, որ ինքը թոշակի գնա, որ էդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա: Ձրի՞: Լո՞ւրջ եք ասում»:

Փաշինյանն ընդգծել էր, որ պետք է ստուգվեն ոչ միայն Գագիկ Խաչատրյանի, այլև նրա ընտանիքի անդամների և հարազատների հնարավոր կապերն ու ունեցվածքը։ «Բոլորի հետևից գնալու ենք։ Բոլորի հետևից պետք է գնանք։ Բոլորի հետևից։ Իրենց, իրենց զոքանչների, քենիների, աներձագների, բոլորի հետևից գնալու ենք։ Պիտի բացատրություն տան՝ ինչո՞ւ են հանցագործները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ազատության մեջ։ Ինչո՞ւ։ Ե՞ս եմ ասել, որ ազատության մեջ պետք է լինեն։ Ժողովուրդը կասկածում ա, թե ես իրենց հետ կուլիսային գործարքների մեջ եմ »,- ասել էր Փաշինյանը:

Արփի Հակոբյան