ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Բոլորը

Ռուսաստանի լծակները Հայաստանի դեմ՝ որքանո՞վ են ազդեցիկ և սպառնալիք պարունակող, որ կարողանան հարկադրել Երևանին կասեցնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, և որքանո՞վ դրանք կարող են «արդյունավետ» պատժիչ գործիք լինել։

Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ Կոնստանտին Ղազարյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասել է, որ ՀՀ-ն պետք է լուրջ ընդունի ՌԴ-ի կիրառած և դեռևս չգործադրված պատժամիջոցները և պատրաստվի հակազդել այդ մեխանիզմներին։ Ըստ նրա՝ տեսականորեն Հայաստանը կարող է կառավարել այդ ճգնաժամային սահմանափակումները կամ պատժամիջոցները, եթե Եվրամիությունն աջակցություն ցուցաբերի։

Փորձագետը նշում է, որ Ռուսաստանի լծակների բնույթը փոխվել է, և դա վտանգավոր է, քանի որ այսօր Ռուսաստանն ունի հարկադրական լծակներ։

«Այսինքն՝ եթե ժամանակին իրենք կարողանում էին ինչ-որ հեռախոսազանգերի միջոցով խնդիրներ լուծել, այսօր այդ հնարավորությունը չկա, և Ռուսաստանը պետք է օգտագործի ավելի ռադիկալ լծակներ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, տնտեսական ոլորտում և նաև կրիտիկական ենթակառուցվածքների համատեքստում։ Դա, իհարկե, շատ ավելի վտանգավոր է, որովհետև գնաճը, գազի գնաճը կարող է ազդել և՛ անհատի, և՛ ամբողջ տնտեսության վրա։ Տնտեսության համատեքստում սահմանափակումները կարող են ազդել, եթե կառավարության կողմից սուբսիդավորման ծրագրեր չլինեն։ Այդ իրավիճակը կարող է ազդել փոքր և միջին չափի տնտեսվարողների վրա»։

Նա նշում է, որ դեռ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ Եվրամիությունը ռեսուրսներ ունի՝ Հայաստանին աջակցելու համար։ Ըստ փորձագետի՝ շատ կարևոր է հասկանալ, որ այդ մեխանիզմները ճգնաժամային են։

«Կարող ենք ասել, որ եթե Հայաստանում ճգնաժամային իրավիճակ լինի, այո՛, Եվրամիությունն այդ ռեսուրսներն ունի։ Կցանկանա՞ Եվրամիությունը այդ ռեսուրսներն օգտագործել կամ հնարավորություն կունենա՞, թե ոչ, դա այլ հարց է։ Այդ տեսակետից ես կարծում եմ, որ տեսականորեն Հայաստանը կարող է կառավարել Ռուսաստանի կողմից կիրառվելիք ճգնաժամային սահմանափակումները կամ պատժամիջոցները։

Բայց դա չի նշանակում, որ դրանք շատ մեծ ազդեցություն են ունենալու հասարակության վրա։ Ես մի օրինակ բերեմ։ Գազի համատեքստում 2021 և 2025 թվականներին Ռուսաստանը սահմանափակեց գազի մատակարարումը դեպի Մոլդովա՝ երկու փուլով, և Մոլդովայում դա հանգեցրեց բավականին լուրջ սոցիալական ճգնաժամի, ինչպես նաև որոշակի տնտեսական խնդիրների։ Բայց կա մի հանգամանք, որը մենք կարող ենք սովորել Մոլդովայից։ Մոլդովան 2014 թվականից ի վեր փորձում էր դիվերսիֆիկացնել իր ենթակառուցվածքները»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այս հղումով։

Ռոբերտ Անանյան