Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.08.2026 | 20:37
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում մասնակցում է Բիշքեկում ընթացող հանդիպումներին:
Ավելի վաղ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

