Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը

Լուրեր

01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 15:10
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է // Փաշինյանը ելույթ է ունեցել Շանհայում․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 15:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտերին պատրաստվում տարբեր երկրներում
01.09.2026 | 14:53
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 14:48
Հարավային Կովկասը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գոտու․ Ալիև
01.09.2026 | 14:35
Աերացիայի բնակիչները կշարունակեն ապրել տնակներում․ քաղաքային իշխանությունն ու բնակիչները համաձայնության են եկել 
01.09.2026 | 14:26
Լավատեսորեն ենք տրամադրված․ Օվերչուկը՝ Փաշինյան-Պուտին սպասվելիք հանդիպման մասին
01.09.2026 | 14:23
Կաշառք, փողերի լվացում, պետական միջոցների վատնում․ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
01.09.2026 | 14:15
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին
01.09.2026 | 14:10
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը գիրք է հրատարակել
01.09.2026 | 13:59
Դպրոցներում ու բուհերում անձնական տվյալների մշակումը պետք է լինի օրինական և համաչափ․ ԱՏՊԳ
01.09.2026 | 13:50
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է խաղաղության բանակցությունների, եթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները
01.09.2026 | 13:39
Դրոնով «Արմավիր» ՔԿՀ տարածք են նետվել բջջային հեռախոսներ և այլ սարքեր
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ  պատերազմի դադարեցման դեպքում, առանց առնվազն նվազագույն նպատակի՝ ամբողջ Դոնբասի գրավման։ Այս մասին գրում է The Economist-ը, փոխանցում է Meduza-ն։

ՌԴ նախագահի շրջապատից աղբյուրները պարբերականին պատմել են, որ պատերազմի ինչ-որ փուլում Պուտինն իր մերձավորներին ասել է՝ «Նրանք ինձ կկախեն»։ Արտահայտության համատեքստը, ինչպես նաև զրույցի այլ մանրամասներ չեն հստակեցվում։

Հոդվածի հեղինակները, հղում անելով նաև սոցիոլոգիական հարցումների տվյալներին, նշում են, որ Ռուսաստանի բնակչության շրջանում աճում է պատերազմից դժգոհությունը։ Ըստ The Economist-ի՝ էլիտայի շրջանում տրամադրություններն ավելի մռայլ են։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ ամենամեծ խնդիրը ոչ այնքան տնտեսության վիճակն է կամ ռազմական հաջողության բացակայությունը, որքան ժամանակի վատնումը. անկախ վերջնական արդյունքից՝ գրեթե հինգ տարվա մարտերը ձախողում են։

«Աճում է այն զգացողությունը, որ թագավորը մերկ է»,- ասել է ռուսական էլիտայի մեկ այլ ներկայացուցիչ։

Միաժամանակ, Ռուսաստանի իշխանությունները չեն կարող պատերազմական իրավիճակը թողնել այնպես, ինչպես այն հիմա է։

«Իներցիոն սցենարներն անբարենպաստ են Կրեմլի համար»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրներից մեկը՝ նշելով, որ տնտեսական ռեսուրսներն ու քաղաքական կապիտալը վատնվում են։

Ռուսաստանի առջև ծառացած տնտեսական կամ քաղաքական խնդիրներից ոչ մեկը ճակատագրական չէ Պուտինի համար. նա ունի տնտեսական ռեսուրսներ և ռեպրեսիվ ապարատ՝ պատերազմը շարունակելու համար։ Այնուամենայնիվ, երկրի ներսում պատերազմի ընկալումը կարևոր է, գրում է The Economist-ը։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Պուտինի գլխում։ Սակայն,  ենթադրաբար, Կրեմլի ղեկավարն առաջնորդվում է իր ռեժիմի «հանցավոր տրամաբանությամբ»՝ երբեք թուլություն չցուցադրել։ Այդ պատճառով Ռուսաստանի իշխանությունները կարող են, ինչպես նախկինում արդեն արել են, գնալ էսկալացիայի՝ ստեղծված փակուղուց դուրս գալու համար։ The Economist-ը հնարավոր սցենարների թվում նշում է հիբրիդային պատերազմի և Ուկրաինայի դաշնակից երկրների դեմ ուղղված դիվերսիաների ակտիվացումը։

Մասնավորապես, լրատվամիջոցը գրում է, որ արևմտյան հատուկ ծառայությունները կարծում են, թե Ռուսաստանը կարող է հարվածել Եվրոպայում գտնվող գործարաններին, որոնք սարքավորումներ են արտադրում Ուկրաինայի ռազմական կարիքների համար: Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ ՆԱՏՕ-ի հետ ուղղակի ռազմական առճակատման մասին խոսքը չի գնում։

Բացի այդ՝ Ռուսաստանը, հավանաբար, ծրագրում է ուժեղացնել Ուկրաինայի վրա հարվածները: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է, որ նախապատրաստական ​​​​աշխատանքներ է սկսել ուկրաինական էներգետիկ օբյեկտների դեմ զանգվածային հարվածների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի