«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով

Լուրեր

20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կօգտվի հնարավորությունից՝ քննարկելու Երևանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բարձր մակարդակով յուրաքանչյուր շփում կարևոր է։ Նախագահը, իհարկե, կօգտվի այս հանդիպումից՝ ևս մեկ անգամ ներկայացնելու մեր փաստարկները», – լրագրողների հարցին ի պատասխան ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը կօգնի կանգնեցնել Հայաստանի հեռացումը Ռուսաստանից։

«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը հայերն իրենք են կայացնելու։ Մենք հենց առաջարկում ենք նրանց դա անել՝ հանրաքվե անցկացնել։ Նման առաջարկ են արել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովում։ Հենց այս ամենի մասին էլ կխոսվի», – նշել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։

Տեսանյութը՝ այստեղ։