«Մենք» դաշինքը մերժել է ՀՀԿ-ին և այսօրվա իշխանության միակ ընդդիմությունն է. Խաչատուր Քոքոբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
Բոլորը

«Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը վստահեցնում է, որ իրենք այսօրվա իշխանության միակ ընդդիմախոսն են:

««Մենք» դաշինքը, որպես քաղաքական ուժ, մերժել և մերժում է ՀՀԿ-ին, և մենք այսօրվա իշխանության միակ և գլխավոր ընդդիմությունն ու ընդդիմախոսն ենք, նաև գաղափարախոսական առումով»,- քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 6-ին Մասիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Քոքոբելյանը:

Նրա համոզմամբ՝ մարդու անցած քաղաքական հետագիծը երաշխիք է, թե նա ինչպես է իրեն դրսևորելու նոր խորհրդարանում. «Հիմա շատերն են խոսում, որ ընդդիմություն են լինելու: Հայաստանի քաղաքական դաշտը հիմա շատ պարզ և ընդգրկուն կերպով, ցցուն երևում է ցանկացած քաղաքացու, թե ով որտեղից է եկել և ուր է գնում: Կան քաղաքական ուժեր, որոնք նախկին իշխանության օժանդակողներն էին՝ այս վիճակն ապահովելու հարցում, կան քաղաքական ուժեր, որոնք նախկին իշխանության մոտ, ինչպես ասում են, ընդդիմություն էին աշխատում: Դա երևում է իրենց քվեարկություններից»:

Պատգամավորության թեկնածուն նաև վստահեցնում է. «Մենք» դաշինքում հավաքված են քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր իրենց գործունեության ընթացքում պայքարել են ընտրակաշառքի, բռնության, ստի ու կեղծիքի դեմ:

 

Մանրամասները՝ տեսանյութում