Թումանյանը՝ Թումանյան համայնքում առաջադրված միակ թեկնածու․ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է միայն ՔՊ-ն

Լուրեր

14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու՝ սեպտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։

Կուսակցությունն արդեն ներկայացրել է ընտրական ցուցակը, որը մինչև օգոստոսի 31-ը կհրապարակվի ԿԸՀ կայքում։ Կուսակցության, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ կներկայացվեն օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 7-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը օգոստոսի 23-ին ներկայացրել է թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողով։

«Դե ինչ, նախընտրական քարոզարշավի շրջանակում լինելու ենք Թումանյան համայնքի բոլոր բնակավայրերում, բոլորիդ բակերում։ Սիրով կլսենք բոլորիդ կարծիքները, առաջարկություններն ու մտահոգությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է համայնքի ղեկավարը։

Ուշագրավ է, որ Սուրեն Թումանյանը 2021 թվականին համայնքի ղեկավար է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։

ԿԸՀ տվյալներով՝ Թումանյան համայնքում ընտրելու իրավունք ունի 4953 քաղաքացի։ Համայնքն ընդգրկում է 8 բնակավայր՝ Դսեղ, Չկալով, Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր, Շամուտ և Աթան։ ԿԸՀ-ից հայտնել են, որ այսօր կհրապարակվի նաև քվեաթերթիկի նմուշը։

Թումանյան խոշորացված համայնքի ավագանին իր աշխատանքը սկսել է 2021 թվականի դեկտեմբերի 23-ից, մինչդեռ ընտրությունները նշանակվել են դրանից երեք ամիս շուտ։ ԿԸՀ-ից այս հանգամանքին դեռ չեն արձագանքել՝ նշելով, որ ավելի ուշ կպարզաբանեն, թե ինչու է ընտրության օրը այդպես որոշվել։

Անի Թամրազյան