Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը վերադարձվել է համայնքին

Լուրեր

28.08.2026 | 13:07
Հայաստանում քարտեզագրվել են գարնանային և աշնանային ցրտահարությունների ռիսկային գոտիները
28.08.2026 | 13:02
Սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը
28.08.2026 | 12:56
Լեզվի կոմիտեի  ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահները վերանշանակվել են
28.08.2026 | 12:45
Վերանշանակում․ Տիգրան Վիրաբյանն ու Ալֆրեդ Քոչարյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարներ
28.08.2026 | 12:34
Ռուսական զորքերը հարվածել են Կիևի մարզում «Նովայա Պոչտա»-ի պահեստներին, Զապորոժիեում՝ «Էպիցենտր» հիպերմարկետին
28.08.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է «Ինտեր Մայամին»
28.08.2026 | 12:14
Լավրովը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին // Պաշտոնյաներ կմեկնեն ԱՄՆ՝ TRIPP-ի հարցով բանակցությունների․ ԼՈՒՐԵՐ
28.08.2026 | 12:11
Պաշտոնանկություններ ու պաշտոնի նշանակում Կառավարությունում
28.08.2026 | 12:08
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
28.08.2026 | 12:06
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ապրիլին․ գործը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է 2024-ից, ներգրավված է 60 քննիչ․ Դավիթ Կոստանդյան
28.08.2026 | 12:01
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը չի հարձակվի ՆԱՏՕ-ի տարածքի վրա
28.08.2026 | 11:55
Փաշինյանի որոշումներով Գուրգեն Աֆրիկյանը վերանշանակվել է Պրոբացիայի ծառայության պետ, իսկ Սիրո Ամիրխանյանը՝ Գլխավոր հարկադիր կատարող
28.08.2026 | 11:46
Ծովինար Թադևոսյանը վերանշանակվել է ՔԿԾ պետի պաշտոնում
28.08.2026 | 11:44
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավորը
28.08.2026 | 11:42
Վարչապետի որոշմամբ արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Բոլորը

Դատախազական ներգործության արդյունքում դադարեցվել է Արարատ գյուղի զբոսայգու վերջին՝ 2000 քմ հողամասի կառուցապատման իրավունքը, որը 2009 թվականին 99 տարի ժամկետով տրամադրվել էր ֆիզիկական անձի։ Դրանից առաջ դադարեցվել էին նաև 14 և 20 քմ հողամասերի կառուցապատման իրավունքները, ինչի արդյունքում զբոսայգու ամբողջ տարածքը վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը։

«Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը 3 տարբեր անձանց կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավարի կողմից Արարատ գյուղի զբոսայգու՝ Ռ.Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով հողամասը 2009 թվականի օգոստոսի 6-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացվել է ֆիզիկական անձին:

Իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ հողամասը կառուցապատողի կողմից նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ գյուղի և կառուցապատողի միջև 2009 թվականի օգոստոսի 6–ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 26-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ գյուղի Ռ.Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով, 3 միլիոն 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Հիշեցնենք, որ դատախազական ներգործության արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել էին Արարատ գյուղի զբոսայգու տարածքում՝ Հաղթանակի 44/1 և 44/2 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար 14 քմ և 20 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքները:

Այսպիսով՝ դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքին է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։