ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Քաղաքականություն
26.08.2026 | 19:21
Այսօր ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

