Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
Քաղաքականություն
25.08.2026 | 16:37
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։ Խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ծրագրին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 24-ը։
Կառավարության հնգամյա ծրագիրը քննարկելու նպատակով խորհրդարանն օգոստոսի 24-ին գումարել էր իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը։
Փաստաթուղթը պատգամավորներին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անի Թամրազյան

