Ըստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել

Լուրեր

06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Բոլորը

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի նախկին առաջին տեղակալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի նախկին թեկնածու Մհեր Աղամյանի ու ևս մեկ անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Աղամյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի  պատգամավորի թեկնածու, հանդես գալով նշված կուսակցության անունից, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված իններորդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով ընտրակաշառք է տվել ընտրող Գուրգեն Մակյանին:

Վերջինս ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Մակյանը, հանդիսանալով ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացի, 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությանը ընտանիքի անդամների հետ մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով, ՀՀ ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու համար հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուից իր և որդիների համար պահանջել է առավելություն, այն է՝ խնդրել է կազմակերպել և իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում դատապարտվող որդիներին քրեական պատասխանատվությունից ազատելը։

Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին։ Մեղադրյալ Գուրգեն Մակյանի նկատմամբ, ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության, խափանման միջոց է ընտրված կալանքը, իսկ Մհեր Աղամյանի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նշենք, որ Մհեր Աղամյանը Նոյեմբերյանի համայքի ղեկավարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստան»-ին միանալու համար։

 

Արաքս Մամուլյան