Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
Հասարակություն
21.08.2026 | 22:27
ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից, ոստիկանները մեկնել են նշված հասցե։ Բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփի բույսից պատրաստած թմրամիջոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ տղամարդու առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 164,61 գրամ քաշով։
Նույն հասցեի հողամասում հայտնաբերվել է նաև կանեփի 46 բույս։
Կատարվում է նախաքննություն։

