18 պետական բուհերում շուրջ 4500 ուսանողի հաշվով 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ ՊՎԾ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության տվյալներով՝ 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը 18 պետական բուհերում ուսումը ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4500 ուսանողի վճարումների և փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է մոտ 400 մլն դրամի գերավճար։ Օգոստոսի դրությամբ շուրջ 600 ուսանողի և տարբեր կազմակերպությունների արդեն վերադարձվել է մոտ 67 մլն դրամ։

«Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։

Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կողմից կատարված ավելի վճարումների, ինչպես նաև պետության և տարբեր կազմակերպությունների կողմից ուսման վարձերի փոխհատուցումների արդյունքում։

Ծառայության առաջարկությամբ՝ բուհերը միջոցներ են ձեռնարկում գումարները քաղաքացիներին և ուսման վարձը փոխհատուցած կազմակերպություններին վերադարձնելու ուղղությամբ։

Արդյունքում՝ 2026 թվականի օգոստոսի դրությամբ, շուրջ 600 ուսանողների և տարբեր կազմակերպությունների վերադարձվել է շուրջ 67 մլն դրամ։

Վերահսկողական աշխատանքները շարունակվում են՝ մյուս բուհերում նմանատիպ դեպքերը բացահայտելու և գումարները իրական շահառուներին վերադարձնելու նպատակով»,- ասված է ՊՎԾ-ի տարածած հաղորդագրությունում։