Մասիսի գազալցակայանում վիճաբանության ժամանակ գազային ատրճանակ է գործադրվել․ 3 անձ ձերբակալվել է
Հասարակություն
21.08.2026 | 12:22
Մասիսից Նորամարգ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում, ոստիկանության տվյալներով, գործադրվել է նաև գազային ատրճանակ։ Վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել է, իսկ մեկ քաղաքացի վնասվածքով դիմել է բուժօգնության։
«Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի
Օգոստոսի 21-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքից դեպի Նորամարգ գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում գործի է դրվել նաև գազային ատրճանակ։
Նույն օրը բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվածքով քաղաքացի է դիմել բուժօգնության։
ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վիճաբանության երեք մասնակից ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության բաժին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

