«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան

Լուրեր

25.11.2026 | 14:00
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի մարզի բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության
25.11.2026 | 13:52
Հայաստանում սպասվում է ձյուն և թաց ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
25.11.2026 | 13:44
Մբապեն հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել է թիմակցին
25.11.2026 | 13:33
Էս Սահմանադրությամբ վաղը ցանկացած ցույց անողի կարող են զրկել քաղաքացիությունից․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 13:24
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ․ Ալիև
25.11.2026 | 13:16
Դավիթ Սանասարյանը վերջնական արդարացվեց. դատական երեք ատյանն էլ նրան մեղավոր չի ճանաչել
25.11.2026 | 13:08
«Երևի մտածում են՝ սրանով Քոչարյանը կարող է կալանավայրից զանգի ասի՝ «վեց ձայնը տվե՛ք»․ Լևոն Քոչարյանը՝ Սահմանադրության նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 12:57
Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե Իրանը քիմիական զենք է մշակում՝ զգուշացնելով հնարավոր հարվածի մասին
25.11.2026 | 12:45
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար
25.11.2026 | 12:30
Զելենսկին կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի՝ Պուտինի մոտ միասին մեկնելու առաջարկին
25.11.2026 | 12:26
Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն
25.11.2026 | 12:19
Արթուր Պետրոսյան. «Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին»
25.11.2026 | 12:15
«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ
25.11.2026 | 12:10
Գրիգորյան-Օվերչուկ հանդիպում Մոսկվայում // Ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 12:08
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
Բոլորը

Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը գործում է բացառապես օրենքի և ԱԺ կանոնակարգի շրջանակում, իսկ անվտանգության ծառայության միջամտությունը նիստի ընթացքում եղել է հարկադիր միջոց՝ պայմանավորված ընդդիմադիր պատգամավորի՝ նախագահողի որոշումներին չենթարկվելու հանգամանքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը։

Մեկնաբանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավոր Դավիթ Ղազարյանին նիստերի դահլիճից հեռացնելու միջադեպը՝ Ալեքսանյանը պարզաբանեց, որ փոխխոսնակը գործել է խստորեն ընթացակարգին համապատասխան։

«Իրավիճակը ամբողջովին աշխատանքային էր։ Պատգամավորին նախ դիտողություն արվեց տեղից ելույթ ունենալու համար, ապա՝ կրկնակի, որից հետո նախագահողը կիրառեց կարգապահական միջոց՝ պահանջեց լքել դահլիճը մինչև օրվա ավարտը։ Պատգամավորը հայտարարեց, որ կհեռանա, «երբ ուզի»։ Կանոնակարգի համաձայն՝ նման իրավիճակում նախագահողը պարտավոր է անվտանգության աշխատակիցներին հրավիրել խախտողին հեռացնելու համար։ Բայց հենց որ անվտանգության աշխատակիցները ներս մտան, պատգամավորը ինքն արտահայտեց դուրս գալու պատրաստակամություն, և ես խնդրեցի աշխատակիցներին չմոտենալ։ Բոլոր գործողությունները կատարվել են կոռեկտ և խստորեն օրենքի սահմաններում»,- հայտարարեց Վահագն Ալեքսանյանը։

Նարեկ Կիրակոսյան