ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
Բոլորը

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թեկնածության քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորի կողմից նախկինում հնչեցված ձևակերպումների և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։

Սոնա Ղազարյանը հիշեցրեց, որ Լիլիթ Գալստյանը և իր խմբակցությունը դեմ են արտահայտվել ընտանեկան բռնության մասին օրենքին՝ մտավախություն ունենալով, որ «զուգընկեր» տերմինը կարող է պաշտպանություն տարածել նույնասեռ զույգերի վրա։ 

«Ուզում եմ ճշտել՝ Դուք արդյոք պատրաստվո՞ւմ եք լինել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հանձնաժողովի նախագահ՝ իրենց սեռական պատկանելիության հիմքով խտրական վերաբերմունք չցուցաբերելով»,- հարցրեց Ղազարյանը։

Ի պատասխան՝ Լիլիթ Գալստյանն ընդգծեց իր նվիրվածությունը մարդու իրավունքներին՝ որպես օրինակ բերելով Սոնա Ղազարյանի սկեսրայրի ազատ արձակման հարցում իր միջնորդությունը։ 

«Հայաստանում պաշտպանության կարիք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ սեռից, ազգային պատկանելությունից, կրոնական և քաղաքական հայացքներից»,- հայտարարեց թեկնածուն։

Ղազարյանի մյուս հարցը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հասցեին Գալստյանի կողմից «զուգընկերուհի» բառի կիրառմանը։ Պատգամավորը դա որակեց որպես թիրախավորում և սոցիալական կարգավիճակի նսեմացում։

Գալստյանը հակադարձեց, որ տերմինն օգտագործել է զուտ իրավական տեսանկյունից. «Ընտանեկան օրենսգրքով ընտանիք է համարվում պետական գրանցման ակտերով վավերացված ընտանիքը։ Ես չէի կարող «ընտանիք» բառը գործածել այս պարագայում, և «զուգընկերուհին» ամենապատշաճ բառն է»։ 

Նա հավելեց, որ իր խոսքը ոչ թե անձնական էր, այլ քաղաքական կոնտեքստ ուներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան