Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

«Ռուսաստանի Սամարայի մարզում խոցվել է «Ռոսկոսմոսի» կազմում ընդգրկված առանցքային ձեռնարկություններից մեկը՝ «Պրոգրես» կենտրոնը, որը, մասնավորապես, զբաղվում էր էլեկտրոնիկայի արտադրությամբ»,- շաբաթ՝ օգոստոսի 15-ին, սոցիալական ցանցերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հստակեցրել է, որ երկու երկրների սահմանից մոտ 900 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ ձեռնարկությանը հարվածելու համար կիրառվել են ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ։

«Մեր հեռահար պատժամիջոցները հասել են նաև «Սավասլեյկա» օդանավակայանին, որտեղ տեղակայված են ռուսական հրթիռների կրիչները, որոնք հարվածներ են հասցնում մեր քաղաքներին և գյուղերին։ Այն Ուկրաինայից մոտ 700 կիլոմետր հեռավորության վրա է», – նշել է Զելենսկին՝ հավելելով, որ վնասվել է նաև Լենինգրադի մարզի Ուստ-Լուգայի տարածքում գտնվող նավթային օբյեկտ։

Զելենսկին ճշգրտության համար շնորհակալություն է հայտնել գործողությանը մասնակցած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին։

«Ռուսաստանի դեմ այս պատերազմի հետ կապված մեր հեռահար պատժամիջոցների ծրագիրն իրականացվում է, և կարևոր է, որ Ռուսաստանի ռազմական ներուժը նվազի»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ ուկրաինացի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական ձեռնարկությանը, նույն օրը ավելի վաղ հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Նրա խոսքով՝ Սամարայի մարզը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման, իսկ Սամարայի արդյունաբերական ենթակառուցվածքը ստացել է «տեղային վնասներ»։

Հարվածի տակ է հայտնվել «Պրոգրես» հրթիռատիեզերական կենտրոնը՝ ոլորտի խոշոր ձեռնարկություններից մեկը։ Այն արտադրում է միջին դասի կրող հրթիռներ և ավտոմատ տիեզերական սարքեր։

«Պրոգրեսից» ոչ հեռու գտնվում է «Ավիակոր» գործարանը, որը զբաղվում է ռուսական ինքնաթիռների վերանորոգմամբ և արդիականացմամբ։ Astra պարբերականի OSINT վերլուծությունը հաստատել է, որ Սամարայում այրվում է արտադրամաս, որը պատկանում է կամ հրթիռատիեզերական կենտրոնին, կամ ավիագործարանին։

Օգոստոսի 15-ի գիշերը հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակումների են ենթարկվել նաև Ռուսաստանի այլ շրջաններում գտնվող թիրախներ, այդ թվում՝ Մոսկվայի, Պենզայի, Յարոսլավլի և Ռոստովի մարզերում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում, հետևում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրից։

Մոսկվայի մարզում, տեղական նահանգապետի հաղորդմամբ, անօդաչու թռչող սարքը հարվածել է առանձնատան։ Տուժել է երկու մարդ, այդ թվում՝ իննամյա երեխա։