Սուբյեկտը, որին փախցրել, տարել եք, ռազմավարական խորություն եք հաղորդել, դա չի գիտակցում․ Ռուբինյան

Լուրեր

21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
Բոլորը

Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի երեկվա արտահայտությանը, որ ՔՊ-ն փորձում է «սրիկայաբար շահարկել զոհերի կյանքը»։

Ռուբինյանի պնդմամբ՝ ընդդիմությունը բաց է թողել քաղաքական դիվիդենդներ շահելու հնարավորությունը՝ չցանկանալով ներողություն խնդրել հնչեցրած վիրավորանքների համար։ Նա շեշտեց, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական մարգինալ ուժերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ «Պարազիտանում են այս թեմայի վրա ու իրենք ասում են՝ էլ ո՞նց կլինի, ո՞նց կարող է ընդդիմությունը գա ներողություն խնդրի»։

ԱԺ նախագահի խոսքով՝ քաղաքական ուժերը նախ գրգռում են իրենց ընտրողներին, իսկ հետո դառնում են սեփական հռետորաբանության պատանդը։ Ըստ Ռուբինյանի՝ դա բերում է մի կետի, երբ պատգամավորներն այլևս չեն կարողանում ներողություն խնդրել նույնիսկ ակնհայտ վիրավորանքների համար․ «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել, բայց դուք դա չեք գիտակցում»։
Ռուբինյանը համեմատություն անցկացրեց իշխանության և ընդդիմության միջև՝ հիշեցնելով, որ իրենք նույնպես ունեն ռադիկալ տրամադրված ընտրողներ, որոնք դժգոհ էին, օրինակ, Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելուց, սակայն իրենք առաջնորդվել են պետական շահով։

«Այն սուբյեկտը (Էդգար Ղազրայանը՝ խմբ․), որ փախցրել տարել եք այն կողմ, ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը վստահաբար դա չի գիտակցում։ Բայց ինքը կգիտակցի, ես ձեզ դա խոստանում եմ»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ երեկվա միջադեպից հետո Էդգար Ղազարյանը փոխել է նիստերի դահլիճում իր տեղը և տեղափոխվել վերջին շարք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան