Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Կառավարությունում տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հաջորդ փուլերի վերաբերյալ կառավարության դիտարկած հնարավոր սցենարները, որոնք վերաբերում են մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։

Վարչապետի փոխանցմամբ՝ դիտարկվում է տարբերակ, որ 2027թ․ հունվարի 1-ից մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձանց համար ապահովագրության ամսական 10,800 դրամ ծախսը կբաշխվի հետևյալ կերպ․

  • 4,400 դրամը կսուբսիդավորի պետությունը,

  • 2,000 դրամը կվճարի աշխատողը (այն 2,000 դրամը, որը նախկինում ուղղվում էր «Զինապահ» հիմնադրամին),

  • 4,400 դրամը կվճարի գործատուն։

2028 թվականից նախատեսվող փոփոխությունը․
Ըստ մշակվող մոդելի՝ 2028թ․ հունվարի 1-ից 10,800 դրամ ծախսից․

  • 6,000 դրամը կվճարի աշխատողը, որը հետագայում, ըստ Փաշինյանի՝ (համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու դեպքում) կկարողանա հետ ստանալ որպես սոցիալական կրեդիտ,

  • 4,800 դրամը կշարունակի վճարել գործատուն։

Եթե աշխատողի աշխատավարձը բարձրանա և գերազանցի 200,000 դրամի շեմը, ապա տվյալ քաղաքացին կտեղափոխվի բարձր աշխատավարձ ստացողների համար գործող ընդհանուր համակարգ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում վերջնական որոշում կկայացվի։ Նա նաև գործատուներին կոչ է արել հնարավորության դեպքում վերանայել աշխատավարձերը՝ հասցնելով դրանք 200,000-ից ավելի դրամի։

Վարչապետն ընդգծել է, որ նպատակն է մինչև 2029 թվականի հունվարի 1-ը համակարգում ներառել բնակչության բոլոր շերտերին։

Մանրամասները՝ տեսանյութում։