Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

Համացանցում տարածված տեսանյութում երևացող պարեկային ծառայողը, որն ուղեկցում էր Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հայհոյող եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ազատվել է աշխատանքից։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։ Ո՞ր հիմքով է ազատվել, արդյո՞ք ծառայողական քննություն է նշանակված եղել, գերատեսչությունը չի մանրամասնում։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ի առավոտյան տեսանյութ տարածվեց, որին կից նշվում էր, որ ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Factor TV-ի հետ զրույցում Ավետ Կոնջորյանը նշել էր, որ հիվանդանոցում է, իրեն լավ չի զգում, ինչից հետո անջատել էր հեռախոսը։

 

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ միջադեպի մասին հաղորդումը ստացել են հուլիսի 25-ին ժամը 14։00-ի սահմաններում, ինչից հետո մեկ անձ ձերբակալվել էր։

Քննչական կոմիտեից էլ Factor TV-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: Ավելի ուշ ձերբակալվել էր ևս 3 անձ, այս պահի դրությամբ Կոնջորյանի ծեծի գործով 5 մեղադրյալ կա, որոնց թվում է Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։

Լրագրող Վահե Մակարյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել, նշելով, որ Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցել է Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Հակոբյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին: Տվյալ տեսանյութում երևում էր, թե ինչպես է Կոնջորյանին ոստիկանական մեքենա ուղեկցում։

Ռոզա Վարդանյան