Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Օրեր առաջ ծեծի է ենթարկվել Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ 

«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»,- Factor TV-ի զանգին ի պատասխան ասաց քաղաքական գործչի եղբայրը և անջատեց հեռախոսը։

Ներքին գործերի նախարարությունից մեզ փոխանցեցին, որ հուլիսի 25-ին ժամը 14։00-ի սահմաններում դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել։ «Ձեռնարկված անհետաձգելի և ծավալուն գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է»,- նշեց ՀՀ ՆԳՆ ՀՀԻՎ պետի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը։

Քննչական կոմիտեից էլ Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: 

«Մեկ անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Լրագրող Վահե Մակարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, նշելով, որ Հայկ Կոնջորյանի ավագ եղբայրը, տարբեր օրերի մեքենայով անցել է Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով և մեքենայից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Հակոբյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին:

Այսօր առավոտյան միջադեպից տեսանյութ և որոշ մանրամասներ էր հրապարակել  նաև լրագրող Գայանե Զարգարյանը՝ նշելով, որ Կոնջորյանը ծեծի է ենթարկվել հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ։ Ըստ լրագրողի՝ իր տեղեկություններով, ծեծի ենթարկողները  կառուցապատման աշխատանքներով  զբաղվող, Կոտայքի մարզում գրանցված «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն   Հովակիմյանն ու նրա ընկերներն են եղել։

Factor TV-ն փորձեց կապ հաստատել Բաբկեն Հովակիմյանի հետ, «Միլլոն Մայնինգ»-ից մեզ փոխանցեցին, որ ավելի ուշ հետ կզանգահարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան