Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Դեգերֆորսի» հարձակվող Դեյան Վուկոևիչը տպավորիչ գոլի հեղինակ է դարձել Շվեդիայի առաջնության խաղում։
«Մալմյոյի» դեմ 16-րդ տուրի խաղում շվեդ ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է սեփական կիսադաշտից կատարած հարվածով։ Վուկոևիչը 18-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը՝ օգնելով «Դեգերֆորսին» արտագնա հաղթանակ տանել 2։1 հաշվով։
16-րդ տուրից հետո «Դեգերֆորսը» 13 միավորով 14-րդ տեղում է։ Առաջնությանը մասնակցում է 16 թիմ։

