Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում

Լուրեր

27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
Բոլորը

Կոլումբիայի Խաղաղօվկիանոսյան ափին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 132 մարդ, վիրավորվել՝ 87-ը։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ցնցումները զգացվել են նաև հարևան Էկվադորում։

Երկրաշարժի էպիկենտրոնը, հավանաբար, գտնվել է Սան Խոսե դել Պալմար շրջանում՝ Բոգոտայից մոտավորապես 400 կիլոմետր արևմուտք։

Կալի քաղաքում փլուզվել են մի քանի տասնյակ շենքեր։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ փլատակների տակ դեռևս մարդիկ կարող են լինել։

Կոլումբիայի մայրաքաղաքից բացի, ցնցումները զգացվել են նաև Կալի, Պոպայան, Մանիզալես, Արմենիա, Պերեյրա քաղաքներում և երկրի կենտրոնական և արևմտյան մասերի այլ քաղաքներում։

Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ վնասների պատճառով փակվել են մի քանի տարածաշրջանային օդանավակայաններ։

Այս երկրաշարժը հաջորդում է հունիսի վերջին Վենեսուելայում գրանցված երկու հաջորդական ցնցումներին՝ 7,2 և 7,5 մագնիտուդով։ Այդ ժամանակ երկրաշարժն ավելի քան 5,000 մարդու կյանք էր խլել, հարյուրավոր շենքեր էին ավերվել։