Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է

Լուրեր

10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի և համայնքապետարանի 5 նախկին աշխատակիցների նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մեջ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արա Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականներին փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր է կազմել։

Դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ շուրջ 228 մլն դրամ շուկայական արժեքով 28 հողամաս օտարվել է իբր աճուրդներում հաղթող ճանաչված անձանց։

Ըստ ՔԿ-ի՝ դրա հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել Քասախ համայնքին, իսկ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից։

Արա Մկրտչյանը և համայնքապետարանի նախկին 5 աշխատակիցները ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը դատարան ներկայացնելու նպատակով։