Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.08.2026 | 17:02«Պատիվ ունեմ» խմբակցության նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ինչպես Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ ընթացող դատական գործին, այնպես էլ քաղաքական զարգացումներին։
Լրագրողների հարցին, թե արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել են, Հայկ Մամիջանյանը պատասխանել է․ «Դրա մասին անհրաժեշտ է հարցնել կամ Սամվել Կարապետյանին, կամ երրորդ նախագահին»։
Ճշտող հարցին, թե արդյոք ինքը տեղեկացված չէ, պատգամավորը հավելել է․ «Ես չասեցի, որ չգիտեմ, ես ասեցի, որ դրա մասին պետք է հարցնել կամ նախագահին, կամ Սամվել Կարապետյանին։ Չեմ մեկնաբանում»։
Մանրամասները՝ տեսանյութում։

